Հայաստանում կան 39 հազար ուսուցիչներ՝ 25 հազար հաստիքի պայմաններում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դրանով էլ, ըստ նախարարի, պայմանավորված է ուսուցչի փաստացի ցածր աշխատավարձը: Ուսուցչի լրիվ դրույքը հաշվարկված է շաբաթական 22 ժամի համար, սակայն դպրոցներում այդ դրույքը կիսում են մի քանի հոգու միջեւ: Դա, ըստ Ա. Աշոտյանի, դպրոցների տնօրենների լիազորությունների շրջանակներում է, նախարարությունը դրան չի միջամտում:

Ա. Աշոտյանը հաստատեց, որ ուսուցչի միջին ամսական աշխատավարձը, լրիվ դրույքի պարագայում, ամսական 140 հազար դրամ է, իսկ 2014 թ. կդառնա 152 հազար դրամ: