Թուրքիան հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին ու փորձում է ամեն կերպ նպաստել այդ ուղղությամբ ԵԱՀԿ ակտիվացմանը: Այդ մասին Vesti.Az -ի հետ հարցազրույցում հայտնել է թուրք փորձագետ, Ռազմավարական հեռանկարների միջազգային ինստիտուտի նախագահ Յուսուֆ Չինարը:
Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ընդարձակ է ու բարձր մակարադակով կարող է լուծել իր հարեւանների խնդիրները: «Եթե Ղարաբաղյան նոր պատերազմ սկսվի, ապա Թուրքիան պետք է ամեն կերպ ջանա իրավական տեսակետից լուծել այդ հարցը միջազգային մակարդակում: Սխալը, որ Թուրքիան թույլ տվեց Ադրբեջանի նկատմամբ 20 տարի առաջ, չպետք է կրկնվի»,- հայտարարել է Յուսուֆ Չինարը:





























