Քուրդ քաղաքական առաջնորդները Թուրքիայից, Սիրիայից, Իրանից ու Իրաքից Վաշինգթոնում «Քուրդերի դերը Նոր Առաջավոր Արեւելքում» թեմայով կոնֆերանս են անցկացրել, որին մասնակցել են նաեւ հայեր: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Կոնֆերանսը, որն առաջին անգամ Վաշինգթոնում կազմակերպել էր Թուրքիայում առաջատար քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» քաղաքական կուսակցության ամերիկյան գրասենյակի կողմից, անց է կացվել Մամուլի ազգային ակումբի լեցուն դահլիճում: Հայկական պատվիրակությունը Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանի գլխաբվորությամբ մասնակցել է կոնֆերանսին, ինչպես նաեւ համագործակցության հեանկարների վերաբերյալ խորհրդատվություններ է անցկացրել մի քանի քուրդ քաղաքական առաջնորդների եւ այլ հետաքրքրված կողմերի հետ:
«Մենք ողջունում ենք «Խաղաղություն եւ Ժողովրդավարություն» կուսակցության առաջին կոնֆերանսը Վաշինգթոնում, ինչպես նաեւ հայ-քրդական համագործակցությանմ Արեւմտյան Հայաստանի ու Քուրդիստանի վերաբերյալ կառուցողական երկխոսության հնարավորությունը, իսկ ավելի ընդարձակ՝ հայ եւ քուրդ ժողովուրդների ազգային-ժողովրդավարական ձգտումների իրականացման վերաբերյալ»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատրյանը:





























