«Հրապարակը» գրում է. «Թեեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտարարում է, թե չի միջամտում որդու քրեական գործին եւ սպասում է արդար դատաստանի, սակայն իրականում այդպես չէ:

Նա էլ, ինչպես մյուս բարձրաստիճան «հոգատար» հայրիկները, այս օրերին հանդիպումների մեջ է  իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ փորձում է միջնորդություններով հարցը լուծել:

Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նախկինում նրան քանիցս նույն ոլորտից զգուշացրել են որդու  շահութաբեր «բիզնեսի» ռիսկերի մասին, բայց նա չի խոչընդոտել որդու ազատ ապրելու «սահմանադրական իրավունքը»: