ԱԺ հարցուպատասխանների օրերին, երբ կառավարության անդամները գալիս են խորհրդարան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Բանն այն է, որ նախարարներից միայն չորսին է թույլ տրված իրենց մեքենաներով մուտք գործել ԱԺ տարածք, մյուսներն ավտոմեքենաները կայանում են Դեմիրճյան փողոցում։

Մեքենայով ԱԺ մուտք գործելու իրավունք ունեցող արտոնյալներն են՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բնականաբար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):