«Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր, այգիներ ու պուրակներ ենք կառուցելու մայրաքաղաքում: Մենք խոստացել ենք մեր բնակիչներին, որ բոլոր այն բակերը որոնք դեռեւս անբարեկարգ են, անպայման ընդգրկվելու են բարեկարգման մեր ծրագրերում»,- Երեւանի  Շենգավիթ վարչական շրջան կատարած  շրջայցի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մի կողմից, անշուշտ, հրաշալի է։

Սակայն  Տարոն Մարգարյանի խոսքում մտահոգիչ ահազանգ կա։

Երեւանի ներքաղաքային տրասպորտը թանկացնելու իր համառ նախաձեռնությունից առաջ էլի շրջայցի ժամանակ էլի Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ տրանսպորտը չի թանկանա։ Տեսագրություն կա։ Ասաց, խոստացավ ու որոշեց տրանսպորտը թանկացնել։ Չի էլ հրաժարվում իր մտքից։

Հիմա նույն Տարոն Մարգարյանը ասում-խոստանում է, որ տարեկան 400 բակ- այգի- պուրակ է կառուցելու։ Եթե այստեղ գործի ուղեվարձի վերաբերյալ մոտեցումը, ապա լավագույն դեպքում Տարոն Մարգարյանը տարեկան 400 այգի չի կառուցի, վատագույն դեպքում Տարոն Մարգարյանը տարեկան 400 պուրակ կքանդի»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):