Sidney Morning Herald պարբերականի հաղորդագրությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ից Ավստրալիայի ռադիոտեխնիկական պաշտպանության գաղտնի վարչությունը օգտագրծում է դեսպանատները՝ Ասիայի երկրներում տեղեկություններ ստանալու եւ հեռախոսազանգերը գաղտնալսելու:
Պարբերականը վկայակոչում է տեղեկությունները, որոնք ներկայացրել է Էդվարդ Սնոուդենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ լրտեսումը իրականացվում է ԱՄՆ ղեկավարությամբ եւ առանց դեսպաններին տեղյակ պահելու: Մասնավորապես, գործողություններն իրականացվում են Շանհայում, Բանգկոկում, Ջակարտայում, Հանոյում, Պեկինում եւ Դիլիում տեղակայված դեսպանատներում:
Ծրագիրը կոչվում է Stateroom եւ ենթադրում է ռադիոազդակների, հեռախոսազանգերի եւ ինտերնետ-թրաֆիքի գաղտնալսում:





























