«Հրապարակը» օրեր առաջ գրել էր, որ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ իր ծառայություններն է առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի եւ դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին:

«Խոսքն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի մասին է, ով 2010թ. աշխատանքից ազատվել է, հետագայում հայտարարել, որ դա տեղի է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կամքով, քանի որ 2010 թվականին քննած մի գործի շրջանակներում չի ենթարկվել վերադասի հրահանգներին: Ու թեեւ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, սակայն հետագայում հարցազրույցներ է տվել այն մասին, որ ազատման իրական պատճառը ռուսական ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության եւ «Ռոսնեֆտ» պետական ընկերության գործով վճիռն է եղել:

Այս մասին իր հերթական զեկույցում 2012-ին անդրադարձել է նաեւ ԱՄՆ Պետական դեպարտամենտը, որտեղ նշված էր, որ նախկին դատավորի թոշակի վճարման  հարցում խոչընդոտներ կան»,- գրում է թերթը: 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում