Երեւանում օրեր առաջ մեքենայի կայանման տեղի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ նոյեմբերի 21-ին ժամը 21.15-ին Երեւանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երեւանի 32-ամյա բնակիչը: Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը տեղափոխվել էր կեսօրին տեղի ունեցած վիճաբանության արդյունքում:

Հաջորդ օրը պարզվել էր դանակահարողի ինքնությունը, նա Կիլիկիայի բնակիչ 1989թ ծնված Մայիս Սաֆարյանն է, ով ինքնակամ ներկայացել եւ մանրամասնել է կատարվածը: Ի դեպ, նախկինում նա հասցրել էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում նույն հանցանքի համար: Այս անգամ պարզվել էր, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, կեսօրին, Հրազդանի մոտի խանութներից մեկի դիմաց, նրանք վիճել էին մեքենայի կայանման համար:

Մանրամասները՝ տեսանյութում