Երկու մեքենա՝ Lexus եւ Ferrari մակնիշների, բախվել են Մոսկվայի հյուսիս-արեւելքում: Բախումից հետո Ferrari-ին այրվել է, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ականատեսները հաղորդում են, որ լսել են անվադողերի պայթյունին եւ հարվածի ձայն: Հետո Ferrari 360 Spider մակնիշի մեքենան մեկ ակնթարթում այրվել է: Շտապօգնության աշխատակիցը LifeNews-ին պատմել է, որ թանկարժեք սպորտային մեքենայի ղեկին 28-ամյա Արսեն Աթայանն է եղել, ում բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել էն Սկլիֆոսովկու անվան ԳՀԻ-ի վերակենդանացման բաժանմունք:
Ավտոպատահարի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է չորս հոգի: Նրանք բոլորը հոսպիտալացվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:































