Վերջին իրադարձությունների ֆոնին ԵՄ-ն կարիք ունի այլընտրանքային միջոցներ գտնել՝ Հայաստանին որոշակի հնարավորություններ հատկացնելու եւ ներառելու համար, սակայն արդեն առավել իրատեսորեն ընդունելով այդ երկրի սահմանափակումներն ու պարտավորությունները որպես գործընկեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ այդ տեսանկյունից Երեւանի համար մարտահրավեր է երկրի ունակությունն ու նրա առաջնորդների վճռականությունը՝ դիմանալ ռուսական նորանոր ճնշումներին եւ հակադրանքներին: «Հետեւաբար եւ Հայաստանի համար, եւ ԵՄ-ի համար, առաջնահերթություն է «Արեւելյան գործընկերության» երկրների փխրունությունն ու խոցելիությունը՝ ընդդեմ Ռուսաստանի հակամարտություն հրահրելու մտադրության»,-ընդգծել է Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Գերմանիայի դեսպան Ռայներ մորելը հայտարարել է, որ Երեւանը դեռեւս կարող է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո, միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փաստաթղթի անվանումը, ամենայն հավանականությամբ, այլ կլինի:


























