Մորուքավոր երգչուհի Կոնչիտա Վուրսթի համերգից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը անհարմար դրության մեջ է հայտնվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուաղարը Ավստրիան շփոթել է Ավտրալիայի հետ, հայտնում է Business Insider-ը, ընդգծելով, որ գլխավոր քրատուղարը, հավանաբար հուզվել է:
«Ես երախտապարտ եմ, մասնավորապես նախագահ Ֆիշերին եւ Ավստրալիայի կառավարությանը», - ասել է Պան Կի Մունը: Ավելի ուշ նա ուղղել է իրեն եւ ներողություն խնդրել. «Գիտեմ, որ Ավստրիայում կենգուրու չկա: Երբեմն նման բան պատահում է, ակնկալում եմ ձեր ըմբռնումը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Բան Կի-Մունը գնահատել է հոմոֆոբիայի եւ տրանսաֆոբիայի դեմ պայքարի գործում երգչի ունեցած մեծ ավանդը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրսթը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել: Արտիստը խոսել է հարգանքի եւ հանդուրժողականության մասին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ներկայությամբ կատարել է երկու երգ:





























