Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է լուրջ խնդիր է ներկայացնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիեթ Արենսը:
Նրա խոսքով՝ ոստիկանության ներկայացրած հաշվետվությունների համաձայն, 2014թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մոտ 1500 կին բռնության է ենթարկվել: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կոչ է անում դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունը եւ կրկին իր աջակցություն է հայտնում կանանց իրավունքների պաշտպանության խթանման գործին», - ընդգծեց Հենրիեթ Արենսը:




























