ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կազմել է 474.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 577.47 դրամ (աճել է 1.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.68 դրամ (աճել է 3.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.15 դրամ (նվազել է 0.27 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 244.33 դրամ, ոսկին՝ 18,103.34 դրամ, պլատինը՝ 18,538.56 դրամ: 

Դեկտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: