Սամարայի եւ Տյումենի մեծածախ վաճառքով զբաղվող առեւտրականներին առաջարկել են Հայաստանում սեփական տնտեսություն սկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ջերմոցային ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:

Ռուսաստանցի գործարարներին նաեւ հարմար վայր են առաջարկել՝ Սեւանի ափին գտնվող Դդմաշեն գյուղը: Այնտեղի բացառիկ առանձնահատկությունը՝ տարվա մեջ արեւոտ օրերի մեծ թիվը, դեռեւս խորհրդային գյուղատնտեսներին էր հրապուրում, սակայն նախքան ԽՍՀՄ փլուզումը շինարարություն սկսել չհաջողվեց:

«Մենք նրանց խոստացել ենք օգնություն՝ ցանկացած կազմակերպչական հարցում: Միայն եկեք եւ կառուցեք: Իսկ այդ ընկերություններից մեկի մարքեթինգի մենեջերը ժամանակին հենց զբաղվել է ջերմոցային բիզնեսով, այնպես որ հուսով եմ՝ կսկսենք համագործակցել», - նշեց Գեւորգյանը:

Միակ խնդիրն այն է, որ ըստ հայկական կողմի  հաշվարկների՝ մատակարարումները պետք է շատ խոշոր լինեն, հավելել է Գեւորգյանը: Եթե խոսքը տասնյակ հազարավոր տոննաների մասին է, ապա ձմռանը  բանջարեղենը չի բավականացնի հենց Հայաստանում: «Այդ ժամանակ դրանք կթանկանան, եւ դրանք կսկսեն վաճառել միայն տանը, այդպես հեշտ է եւ արագ: Այդ պատճառով էլ եթե կառուցել, ապա ոչ թե մեկ, այլ մի քանի ջերմոց՝ յուրաքանչյուրը մի քանի հա մակերեսով», - ասաց Գեւորգյանը: