Թուրքական ազգայնական «Թալեաթ փաշայի կոմիտե» կազմակերպության անդամներին, որը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, թույլ չեն տվել Աթենք մտնել, որտեղ նրանք պատրաստվում էին հայտարարությամբ հանդես գալ վերջերս ընդունված օրենքին դեմ:
Ըստ «Asbarez»-ի, ոստիկանությունն օդանավակայանում կալանավորել է 13 հոգուց բաղկացած պատվիրակությանը: Հաջորդ չվերթով նրանց հետ են ուղարկել Թուրքիա:
Կազմակերպության անդամներն Աթենք էին ժամանել՝ Հունաստանի խորհրդարանի առջեւ հայտարարություն անելու նպատակով: Նրանք ցանկանում էին բողոք հայտնել եւ պահանջել հետ կանչել սեպտեմբերին հաստատված օրինագիծը, որը խստացնում է ռասսայական դրդապատճառներով իրականացված հանցագործության համար պատիժը եւ քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանության հերքման եւ ռազմական հանցագործությունների համար:
Նշենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ատելության հողի վրա օրենք ընդունեց՝ նպատակ ունենալով պայքարել խտրականության, ազգատյացության եւ ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով հրեաների Հոլոքոստի եւ Հունաստանի խորհրդարանի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը: Դրանցում ներառված են նաեւ պոնտական եւ փոքրասիական հույսերի եւ Հայերի ցեղասպանությունները: Օրենքը խախտողները դատապարտվելու են մինչեւ 30 հազար եվրոյի չափով տուգանքով կամ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկմամբ:




























