Ուկրաինայի իրավապահները կալանքի տակ են վերցրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մերձավոր շրջապատի գումարային հաշիվները. ընդհանուր առմամբ շուրջ 4 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը։

«Չհաշված Ուկրաինայի ուժայինների կողմից կալանավորած անշարժ գույքի եւ ընկերության բաժնեմասերի հաշիվները, գումարային հաշիվները  կազմում են՝ 2 մլրդ դոլար արտասահմանում, գումարած 1,8 մլրդ դոլար եւ 6 մլրդ գրիվնա երկրի ներսում», - գրել է նախարարը Facebook-յան իր էջում։ Ավակովը նաեւ հայտնել է, որ Գլխավոր դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը խորհրդարան փոփոխություններ են ներկայացրել, որոնք վերացնում են բյուրոկրատական պատնեշները՝ հեռակա կարգով Յանուկովիչին եւ մյուսներին դատելու համար, որի նպատակն է առանց փախստականներին սպասելու «ընտանիքի» կալանավորած հաշիվները Ուկրաինայի եկամուտների վերածելը։

Նախարարը նշել է, որ այդ գումարը գերազանցում է պաշտպանության, ներքին գործերի  նախարարությունների եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի տարեկան հաստատված բյուջեն։

Հունվարի 12-ին Ինտերպոլը Յանուկովիչի նկատմամբ միջազգային հետախուզում էր  հայտարարել։ նույն կարգավիճակում են նաեւ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովան, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը եւ «Ուկրտելեկոմ»-ի ղեկավար Գեորգի Ձեկոնը։