Առաջիկա օրերին Եվրոպայում կարող է նոր ահաբեկչություն տեղի ունենալ։ Այս մասին հունական ոստիկանությանը նախազգուշացրել է Եվրոպոլը, որն առայժմ ապարդյուն որոնում է ենթադրյալ հանցագործների խմբին։

Վտանգին առավել ենթակա երկրների թվում հիշատակվում են Բելգիան, Նիդեռլանդները եւ Մեծ Բրիտանիան։

Ըստ Եվրագոտու տվյալի՝ հարվածը պատրաստում են չորս կամ հինգ իսլամիստներ, ընդ որում՝ նրանք մտադիր են այն իրականացնել միչե հունվարի 17-ը։ Նրանց համախոհների շարքում հիշատակվում են ահաբեկիչներ Լիբանանից, Սաուդյան Արաբիայից եւ Ռուսաստանից, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով Sky հեռուստաալիքը։

Փարիզում ահաբեկչություններից հետո ահաբեկիչների նոր հարձակումների  մասին նախազգուշացրել եւ հայտարարել են նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունները։ Նրանք  տեղեկություններ են ստացել, որ ահաբեկչական չորս խմբավորումներ ներթափանցել են Եվրոպայի երկրներ՝ որպես փախստականներ։

Փարիզի դեպքերը պետք է ահազանգ դառնային մայրցամաքի այլ քաղաքներում ծայրահեղական գործողություններ սկսելու մասին։