ԵՄ Դիվանագիտական ծառայությունը փաստաթուղթ է նախապատրաստել, որը նկարագրում է հակառուսական պատժամիջոցների հարցում զիջումների գնալու պայմանները: Փաստաթուղթը հունվարի 19-ին Բրյուսելում կքննարկեն ԵՄ երկրների արտգործնախարարները, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ըստ փաստաթղթի՝ Բրյուսելը չի կարող վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների նախկին սկզբունքներին, սակայն միմյանց ընդառաջ գնալը հնարավոր է: Դա կախված կլինի Մոսկվայի կողմից զինադադարի եւ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ գազային պայմանագրի պարտավորությունների կատարումից:
Բրյուսելը նաեւ ակնկալում է, որ Ռուսաստանը նոր մարտահրավերներ չի նետի ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի առեւտրային եւ քաղաքական հդվածների իրականացմանը, գրում է «Վեդոմոստին»:
Նախագիծը կոչված է նախանշելու զիջումները, որոնք պատժամիջոցների փոխարեն Ռուսաստանին կդրդեն Ուկրաինայում լարվածության թուլացման: Փաստաթղթում ընդունվում է, որ Ղրիմի հարցում Մոսկվայի քաղաքականության փոփոխություն պետք չէ ակնկալել, ուստի Բրյուսելը պատրաստ պետք է լինի զիջումների, եթե Ռուսաստանը կամք ցուցաբերի պայմանավորվածությունների կատարման հարցում:
Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման մի քանի ուղղություն է առանձնացվել: Խոսքը միջազգային քաղաքականության, առեւտրի եւ առանձին բնագավառներում համագործակցության մասին է: ԵՄ-ն պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցել «Իսլամական պետության» դեմ պայքարում, համակարգել Լիբիայի եւ Իրանի, ինչպես նաեւ մերձարեւելյան կարգավորման հարցում քաղաքականությունը: Նշվում է ԵՏՄ-ի հետ ԵՄ-ի համագործակցության հնարավորությունը՝ պայմանով, որ Մոսկվանի չի խոչընդոտի Ուկրաինայի եվրաինտեգրմանը:




























