ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին եւ լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան քայլերի, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:




























