Ֆրանսիայի խորհրդարանը երկարաձգել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետության» զինյալների դեմ ավիահարվածներին երկրի ռազմաօդային ուժերի մասնակցությունը:

Գործողության երկարաձգման օգտին քվեարկել է Ազգային ժողովի 468 պատգամավոր, մեկ պատգամավոր դեմ է հանդես եկել, եւս 13-ը՝ ձեռնպահ:

ԱՄՆ-ն դաշնակից երկրների աջակցությամբ սեպտեմբերի 23-ից Սիրիայում ավիահարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, օգոստոսից նույն գործողությունն իրականացվում է Իրաքում: Ֆրանսիայն միջազգային կոալիցիայի կազմի մեջ է մտել 2014թ. սեպտեմբերից:

ԿՀՎ-ի տվյալներով կոտ 30 հազար զինյալ հաշվվող ԻՊ խմբավորումը Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն: