Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ  Canard enchaine-ի խմբագրակազմը Փարիզում  հունվարի 7-ին 12 մարդու կյանք խլած ահաբեկչության հաջորդ օրը սպառնալիքներ է ստացել: Այդ մասին հաղորդվում է պարբերականի՝ հունվարի 14-ին լույս տեսած համարում:

«Այժմ ձեր հերթն է», - ասված է հունվարի 8-ին էլեկտրոնային փոստով Canard enchaine-ի խմբագրության ստացած նամակում: Լրագրողներին ուղղված նամակում անհայտ անձինք  սպառնում են կացնահարել նրանց: Ստեղծված իրադրության պատճառով շաբաթաթերթի խմբագրության պահակախումբն ուժեղացվել է, եւ Ֆրանսիայի դատախազը հրահանգել է քննություն սկսել՝  լրագրողների հասցեին սպառնալիքների դեպքի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայում ահաբեկչությունները շարքը սկսվել էր հունվարի 7-ին երգիծական շաբաթաթերթ ի խմբագրության վրա հարձակումից:  Հունվարի 8-ին մայրաքաղաքի ծայրամասում հարձակվել էին ոստիկանի վրա: Հաջորդ օրը չարագործները պատանդներ էին վերցրել Փարիզում եւ Դամարտեն ան Գոելում: Երեք օրում զոհվել էր 17 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկան: Հունվարի 9-ի հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին: