Ադրբեջանի տղամարդկանց գրեթե 16%-ը եւ կանանց ավելի քան 32%-ը տառապում է ճարպակալումից: Այս մասին «Էխո» թերթին ասել է հոգեբան Ռուֆատ Ախունդովը:
Նրա խոսքով, սննդից կախվածությունն ու այն չարաշահելն Ադրբեջանի համար արդիական եւ բնորոշ խնդիր է: Բժշկի փոխանցմամբ, ավելորդ քաշի հետ կապված խնդիրների պատճառով բուժօգնության դիմում են հիմնականում կանայք:
«Սովորաբար ավելորդ քաշի խնդիրը նրանց սկսում է անհանգստացնել ամռան մոտենալուց զուգահեռ, երբ սկսվում է լողափային սեզոնը: Իմ բժշկական գործունեության ընթացքում ավելորդ քաշի հետ կապված խնդրով միայն մեկ տղամարդ է ինձ դիմել»,- նշել է Ախունդովը:
ԱՀԿ վերջին գնահատականների համաձայն, աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ ավելորդ քաշ ունի: Այդ խնդիրն արդիական է՝ անկախ սոցիալական կարգավիճակից, մասնագիտությունից, բնակության վայրից, տարիքից եւ սեռից:




























