Վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանի երկու խոշորագուն քիմիական գործարանները («Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն եւ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն) աշխատավարձերը վճարելու համար պետությունից 31 մլրդ դրամ են ստացել (ընթացիկ փոխարժեքով մոտ 65 մլն դոլար): Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա հիշեցրել է, որ միջոցները վճարվում են պետական էներգետիկ ընկերությունների հասույթներից եւ նրանց համար լրացուցիչ ծանրաբեռվածություն են դառնում, առանց այն էլ վերջիններս զերծ չեն ֆինանսական դժվարություններից, հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ն չի գործում 2010 ապրիլից, իսկ «Վանաձոր Քիմպրոմում» արտադրության հետ կապված դժվար կացություն է ստեղվծվել: Երկու գործարանների աշխատակիցները բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել, իսկ «Նաիրիտի» աշխատողները մի քանի անգամ հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ նախագահի նստավայրում: Աշխատավարձերի գծով գործարաների պարտավորությունը կազմում է մոտ 6 մլրդ դրամ: