2015թ. Հայաստանը կշարունակի զարգացնել երկրաջերմային էներգիան: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Մասնավորապես, Էներգախնայողության եւ շրջակա միջավայրի Արեւելաեվրոպական ֆոնդի միջոցներով կշարունակվի Հայաստանի հարավում գտնվող  Քարքարի երկրաջերմային էներգիայի հանքավայրերի հետախուզումը: Եթե ավելի վաղ իրականացվել է մագնիսատելուրյան հետախուզության, ապա այս տարի սկսվեն հորատման աշխատանքները, ինչպես նաեւ կկազմվի երկրաջերմային էլեկտրակայանի շինարարության  տնտեսական հիմնավորումը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի գրանտային նախագծի շրջանակներում 2009-2012թթ. Քարքարի եւ Գրիձորի վայրերում  (Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր) իրականացվել է տաք ստորգետնյա ջրերի մագնիսատելուրային զոնդավորում: Նախագծի ծավալը կազմել է 1,8 մլն դոլար, որից 300 հազար դոլարը կառավարության հատկացումն է:

Եւս մեկ վայրում՝ Ջերմաղբյուրում (Սյունիքի մարզի Սիսիանի շրջան) Համաշխարհային բանկի օգնությամբ 25 ՄՎտ երկրաջերմային կայանի նախագիծ է կազմվել: Անհրաժեշտ ներդրումները գնահատվել են 39,1 մլն դոլար: Սակայն կայանը այդպես էլ չի կառուցվել: