2014թ. Հայաստանը ներկրել է 2451 մլրդ խմ գազ, որը  3,9%-ով ավելի է 2013թ. ցուցանիշից: Այս մասին հունվարի 14 –ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: 2062 մլրդ խմ գազ ներկրվել է ՌԴ-ից, 389 մլրդ՝ Իրանից (Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար):

Բնակչության կողմից  սպառվել է 522,2 մլն խմ գազ՝ 2013թ. 538,9 մլն խմ –ի համեմատ, արդյունաբերության կողմից՝ 243,1 մլն խմ՝ 2013թ. 268,4 մլն խմ –ի համեմատ, գազալցակայանների կողմից՝ 481,8 մլն խմ՝ 2013թ. 455 մլն խմ–ի համեմատ, բյուջետային կազմակերպությունների կողմից՝   43,4 մլն խմ՝ 2013թ. 45,4 մլն խմ-ի համեմատ: