«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերեւս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ ԱԺ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է ՀՀ ԱԺ-ն: Նույն ձեւակերպումը տեղ է գտել նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում:

Այսպիսով՝պետք է արձանագրել, որ ՀՀ ԱԺ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Եվ այս իրավիճակում հարց է ծագում, թե ինչպես պետք է գործի ՎՊ-ն, եթե չունի ԱԺ-ի կողմից հաստատված ծրագիր: Այս հարցի պատասխանը չկա ո՛չ Սահմանադրությունում, եւ ո՛չ էլ «ՎՊ մասին» օրենքում: ՀՀ վերահսկիչ պալատը, որը լիազորված է վերահսկելու պետական միջոցների տնօրինման ընթացքը, փաստացի մատնված է անգործության, քանի որ եթե այս կառույցը որեւէ վերահսկողական գործողություն կատարի, ապա չի կարող փաստել, թե ինչի հիման վրա է դա անում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում