Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) հունվարի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին:
Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն հայտնեց, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ համագործակցության զարգացմանը:
Իր հերթին դեսպան Աղաջանյանը կարեւորեց Հարավարեւելյան Ասիայում ինտեգրման գործընթացը եւ վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությանը Ասոցիացիայի եւ նրա առանձին անդամների հետ՝ երկկողմ եւ տարածաշրջանային ձեւաչափերում:
Դեսպանի խնդրանքով գլխավոր քարտուղարը ներկայացրեց ինտեգրման գործընթացը, առկա դժվարություններն ու խոչընդոտները, ինչպես նաեւ 2015թ. վերջից գործունեություն սկսել պատրաստվող ԱՍԵԱՆ տնտեսական համայնքին առնչվող հարցերը:




























