ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը վճռական են Ուկրաինայում Ռուսաստանի «ագրեսիային» դիմակայելու հարցում: Քաղաքական գործիչներն իրենց դիրքորոշումը շարադրել են The Times թերթում հրապարակված «Մենք թույլ չենք տա ազատության ձայնի վրա դնչկալ հագցնել» հոդվածում:
Երկու պետությունների առաջնորդները պարտավորվել են շարունակել Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշումը: «Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունք այդ խախտումներն անպատժելի մնան, ապա բոլորս կտուժենք դրանց հետեւող անկայունությունից», - ընդգծել են Օբաման ու Քեմերոնը, մեջբերում «Lenta.ru»-ն:
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի քաղաքականությանը հակազդման գործում մշակված է «ուժեղ եւ համերաշխ արձագանք»: «Արեւմուտքն ուղարկել է ոչ երկիմստ ազդանշան՝ նախազգուշացնելով, որ միջազգային հանրությունը մի կողմ չի քաշվելու՝ տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը ապակայունացնում Ուկրաինան», - հայտարարել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները:


























