Հաագայի միջնորդական դատարանի մշտական պալատի վճռով հունվարի 15-ից սկսվել են հաշվարկվել 50 մլրդ դորալի տոկոսները, որոնք ՅՈՒԿՕՍ-ի գործի շրջանակներում ՌԴ-ն պետք է վճարի երեք օֆշորային կառույցների:

Խոսքը ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերի վճարումների մասին է, որի վերահսկողության տակ են գտնվում կիպրոսյան Hulley Enterprises Limited-ը, ինչպես նաեւ Veteran Petroleum-ն ու Yukos Universal Limited-ը (Մեն կղզի):

Բացի այդ Ռուսաստանը պետք է փոխհատուցի 65 մլն դոլար դատական ծախսերը: Ինչ վերաբերում է տոկոսների վճարմանը, ապա դրանք սահմանված են ԱՄՆ-ի 10-ամյա շրջանառության գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության մակարդակում: Նման պարտատոմսերի ընթացիկ եկամտաբերությունը կազմում է 1,89%:

2015թ.ՌԴ-ի բյուջետային ծախսերում վերոնշյալ վճարումները ներառված չեն: Այսպիսով, կարելի է համարել, որ Ռուսաստանը չի ճանաչում դատական վճռով հաստատված պարտքը: Համապատասխանաբար, տոկոսների վճարում նույնպես չի ենթադրվում, հաղորդում է «Վեդոմոստին»: