ՌԴ Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Դիդենկոն օրինագիծ է պատրաստել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի՝ ամանորյա տոներին հանգստյան օրերի թիվը նախատեսվում է կրճատել 4-ի:
«Իզվեստիան» հայտնում է, որ համաձայն օրինագծի՝ հանգստյան օրերը դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը կլինեն, հավելյալ հանգստյան օր կլինի հունվարի 7-ը: Ըստ պատգամավորի՝ դա ռուսաստանցիներին կօգնի պահպանել ընտանեկան բյուջեն եւ առողջությունը:
Ըստ Դիդենկոյի՝ երկարատեւ արձակուրդները բացասաբար են անդրադառնում քաղաքացիների ինքնազգացողության վրա եւ դատարկում են ընտանեկան բյուջեն:
Խմբագրությունը մեջբերում է պատգամավորի խոսքերը, ըստ որի՝ համաշխարհային պրակտիկայում ամանորյա նման երկարատեւ արձակուրդ չկա:
Այս տարի Ռուսաստանում ամանորյա տոների առթիվ արձակուրդները Ռուսաստանում շարունակվել են հունվարի 1-ից 11-ը:




























