Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջանի իր գործընկերոջը դիմավորել է Թուրքիայում եւ աշխարհում մեծ արձագանք գտած 16 թյուրքական պետությունների զինվորների համազգեստ հագած զինվորականների ներկայությամբ։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նոր նստավայրում է դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Սակայն ի տարբերություն նախորդ ընդունելության, այս անգամ 16 թյուրքական պետությունների զինվորները Ալիեւին դրսում են դիմավորել։
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին դիմավորել էր 16 թյուրքական պետությունների զինվորների համազգեստներ հագած զինվորականների հետ, ինչը սոցկայքերում եւ համաշխարհային մամուլում ծաղրի առիթ էր դարձել։
Ֆրանսիական AFP-ն գրել էր, թե Աբասին դիմավորել են «Օսմանյան կրկեսում»։




























