Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին անվանել է «խուլիգան» եւ հակասեմական: Էրդողանը նման գնահատականի է արժանացել Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականության կտրուկ քննադատության համար:
«Այսպիսի հակասեմական հարեւան խուլգանի վերաբերյալ, ինչպիսին Էրդողանն ու իր «հանցախումբն է», Եվրոպայի քաղաքակիրթ, դիվանագիտական լռությունը» մեզ վերադարձնում է անցած դարի 30-ական թթ.: Փարիզի ահաբեկչություններից հետո ամբողջ աշխարհում քննարկում էին ծայրահեղականության, խոսքի ազատության, իսլամաֆոբիայի հարցերը: Սակայն գրեթե ոչ ոք չհիշատակեց այս միջադեպերի հակասեմիստական ասպեկտները», - իսրայելցի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբերմանը, հայտնում է Svpressa.ru-ն:
«Նրա ամոթալի հայտարարությունը պետք է մերժվի միջազգային հանրության կողմից: Ահաբեկչության դեմ պատերազմը կհաջողվի միայն այն դեպքում, եթե առաջնորդվենք բարոյականության հստակությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:



























