Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան առավելագույնս ազնիվ ու բաց: «Բելառուսում ընտրությունները տեղի կունենան բացառապես ազնիվ՝ սահմանադրության հիվան վրա, այդ թվում ժամկետների առումով»,-ասել է Լուկաշենկոն՝ հանդես գալով երկրի խորհրդարանում:

Նրա խոսքով՝ «ժողովուրդը կաջակցի մեզ ցանկացած դեպքում, նույնիսկ ամենածանր ժամանակներում, բայց այդ ժամանակները չեն լինի, որովհետեւ մենք դա թույլ չենք տա»:

«Դրա համար թող Արեւմուտքը չլարվի»,-հավելել է Բելառուսի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Բելառուսում նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 15-ին: