Ռուսաստանն ու Հայաստանը մեկ տարով երկարաձգել են ռուսական գազի, վառելիքի եւ չմշակված բնական ալմաստի մատակարարումների անմաքս ռեժիմի գործողությունը, հաղորդում է էներգետիկայի նախարարությունը:

2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնության համապատասխան արձանագրությունը ստորագրվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

Նախարարները նաեւ քննարկել են էլեկտրաէներգետիկ ոլորտի համագործակցությունը եւ 2015թ. վառելիքաէներգետիկ ռեսուրսների հաշվեկշիռների նախագծերը:

Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է մոտ 100 հազար տոննա նավթամթերք եւ 2 մլր խմ գազ: