Երեւանի հուղարկավորման ծառայությունների կազմակերպումը կկանոնակարգվի: Համապատասխան օրինագծերի փաթեթը հավանության է արժանացել կառավարության հունվարի 15-ի նիստում:

Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ ներկայումս թաղման բյուրոների, սգո սրահների եւ այլնի գործունեության վայրերը կանոնակարգված չեն ինչի հետեւանքով դրանցից շատերը գտնվում են բնակելի շենքերի եւ դպրոցների հարեւանությամբ, որը հարուցում է քաղաքացիների արդարացի դժգոհությունը  (նշենք, որ Եղվարդի խճուղում հոգեհանգստյան սրահներից մեկի հարեւանությամբ գիշերային ակումբ կա):

Օրինագծերը սգո ոլորտի ընկերությունների համար նախատեսում են գործունեությունն իրականացնել բնակելի շենքերից եւ դպրոցներից որոշակի հեռավորության վրա: