Հայկական վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը հայտարարում է զորակցության ցույց անցկացնելու մասին, պահանջով՝ «Մարդասպանը պետք է հանձնվի հայ իրավապահներին եւ դատվի Հայաստանում»:
Շարժման ֆեյսբուքի էջում տեղադրված գրության մեջ նշվում է.
«Ցույցը տեղի կունենա հինգշաբթի, Հունվարի 15-ին՝ երեկոյան 7:00-ին, ՀՀ հյուպատոսության առջեւ Սենթրալ փողոցի վրա:
Հունվարի 12-ին, 2015 թ. ռուս զինվորը սպանել է Ավետիսյան ընտանիքի 6 անդամներին եւ վիրավորել նորածին երեխային: Մեր հայրենակիցները Հայաստանում եւ սփյուռքում պահանջում են, որ մարդասպանը հանձնվի հայ իրավապահներին: Նա պետք է դատվի Հայաստանում:
Մենք սատարում ենք մեր հայրենակիցներին: Կանգնած ենք գյումրեցիների կողքին: Մեր հայրենակիցները Հայաստանում մենակ չեն: Սփյուռքը Հայաստանի հետ է»:




























