ԱՄՆ դատարանը սահմանել է, որ բրիտանական BP նավթագազային ընկերությունը պետք է 13,7 մլրդ դոլար տուգանք վճարի՝ 2010 թ. Մեքսիկական ծոցում Deepwater Horizon նավթային պլատֆորմից նավթի արտահոսքի կապակցությամբ։
Դրանով դատարանը մասամբ բավարարել է ԱՄՆ իշխանությունների պահանջները։ Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը պահանջում է ընկերությանը տուգանել 16 –ից մինչեւ 18 մլրդ դոլարի չափով՝ նավթի արտահոսքի համար, հայտնում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Financial Times-ը։
2010 թ. Մեքսիկական ծոցի Deepwater Horizon պլատֆորմում պայթյուն էր տեղի ունեցել, որը խլել էր 11 մարդու կյանք։ Նավթի արտահոսքը շարունակվել էր 3 ամիս։ Մինչ այն դադարեցնելը, Ծոց է արտահոսել 4,9 մլն բարել նավթ։


























