Ահաբեկիչները, որոնցից երկուսը սպանվել, մեկը ձերբակալվել է Բելգիայում՝ հունվարի 15-ին, նախատեսում էին ահաբեկչություններ կազմակերպել, որոնք կդառնային «երկրորդ Փարիզը»։
Ըստ Բելգիայի արդարադատության նախարարությունում Nieuwsblad.be. թերթի աղբյուրի՝ կանխված ահաբեկչական հարձակումը առավել զանգվածային գործողության մասն էր, որն ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել երկրի միանգամից մի քանի շրջաններում։
Խմբի որոշ անդամներ հանդիպել էին Սիրիայում ԻՊ կազմակերպության գրոհայինների հետ եւ հարձակումներ էին ծրագրել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներին, հայտնում է CNN-ը։
Ոստիկանները ահաբեկիչներից առգրավել են զենք, պայթուցիկ եւ ԻՊ ծայրահեղական կազմակերպության մի քանի դրոշ։
Հունվարի 15-ին ոստիկանության տեղի հատուկ ստորաբաժանումները գրոհել են Վերվիե քաղաքի կայարանի վրա, որի ընթացքում սպանվել է երկու իսլամիստ, մեկը՝ ձերբակալվել։ Ոստիկանները Փարիզի հարձակումներին ենթադրյալ ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունեն։
Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները բարձրացրել էին ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մի շարք շրջաններում՝ հակաահաբեկչական ստուգումերի շրջանակում գործողություններ իրականացնելուց հետո։



























