Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 15-ին Բեռլինում պաշտոնական հայտարարության ընթացքում լեզվի սայթաքում է ունեցել՝ հայտարարելով, որհակասեմականությունը Գերմանիայի քաղաքացիական պարտքն է։
«Հակասեմականությունը մեր կառավարական եւ քաղաքացիական պարտքն է», — ասել է Մերկելը՝ Բունդսթագի առաջ իր ելույթում։ Նա հավելել է, որ դա վերաբերում է նաեւ «մզկիթների վրա հարձակումներին»։
Կանցլերի լեզվի սայթաքումը փոխել է հայտարարության իմաստը։ Խոսքի շտկված տարբերակում նշվում է, որ Գերմանիայում չպետք է լինի ատելություն հրեաների եւ մահմեդականների նկատմամբ, հայտնում է Rheinische post թերթը։
Ավելի վաղ իր ելույթում Գերմանիայի կանցլերը քննադատել էր «Հայրենասեր եվրոպացիներն՝ ընդդեմ Արեւմուտքի իսլամականացման» (PEGIDA) աջ շարժման ցույցը՝ ընդգծելով, որ «օտարերկրացիների նկատմամբ թշնամանքը» չի կարող տեղ ունենալ Գերմանիայում։
Գերմանիայում զանգվածային հակաիսլամական ցույցեր են տեղի ունենում 2014 թ. հոկտեմբերից։




























