ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Վադիմ Սոլովյովն առաջարկել է պատգամավորներին պարտավորեցնել իրենց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող ուղեւորություններից առաջ թույլտվություն ստանալ, հայտնում է «Իզվեստիան»։

Սոլովյովի առաջարկի համաձայն՝ պատգամավորները պարտավոր կլինեն արտասահմանյան ուղեւորությունները  համաձայնեցնել խորհրդարանի ստորին պալատում։

Ըստ նրա՝ խորհրդարանականն իրավունք չունի անհարկի վտանգ ենթարկել իր կյանքը, քանի որ պատասխանատվություն է կրում ընտրողների առաջ։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին  Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Սիդյակինի մամուլի քարտուղար Պավել Շկլյանչուկը հայտնել էր, որ արդեն մեկ օր է՝ Օլեգ Սավչենկոյի հետ Անտարկտիդայում գտնվող խորհրդարանականը կապի դուրս չի եկել։ Պատգամավորները պատրաստվել էին մագլցել ամենաբարձր՝ Վինսոնի գագաթը (4897 մ)՝ այնտեղ Ռուսաստանի դրոշը զետեղելու համար։

Նւոյն օրը նրանց հաջողվել է զանգահարել զբոսաշրջային ընկերության աշխատակիցներին, որոնք զբաղվել են  ուղեւորության կազմակերպմամբ։