Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստականությունը:
ՊՆ-ին վկայակոչելով՝ Oxu.Az-ը հայտնում է, որ ստուգման ընթացքում նախարարը ծանոթացել է զորքերի մարտական պատրաստականությանը, անդրադարձել մարտական հերթապահության խստացման հարցերին, ստուգել ՀՕՊ զերքերի պատրաստականությունը եւ հրամանատարությանը համապատասխան առաջադրանքներ տվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2015 թ. Ադրբեջանում պաշտպանական նպատակների համար նախատեսված ծախսերը կկազմեն բյուջետային ծախսերի 17,9%-ը: Ֆինանսների նախարարության հրապարակած պետբյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը 2015թ. 3.1% -ով ավելին կլինեն, քան 2014 թ.:




























