Միջազգային վարկանշային Moody's Investor Service գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը «Ba3»-ից իջեցրել է մինչեւ «Ba2»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»:
Բացի այդ, ազգային արժույթով պարտատոմսերի եւ ավանդների վարկանիշների առաստաղը «Ba1»-ից իջել է «Baa3», արժութային պարտատոմսերի վարկանիշների առաստաղը՝ «Ba2»-ից «Ba1» եւ արժութային ավանդների վարկանշի առաստաղը՝ «B1»-ից «Ba3».
Գործակալությունը մատնանշել է դրամական փոխանցումների, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից բացասական ազդեցության հետեւանքով երկրի տնտեսության հեռանկարների վատթարացումը, թույլ ներդրումային ակտիվությունը եւ այլ բացասական գործոններ: Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը բաժին է ընկնում դրամական փոխանցումներին, որոնց 90%-ը հոսում են Ռուսաստանից: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի արտահանման մոտ 23%-ը, հայտնում է «Ինտերֆաքսը»: http://www.interfax.ru/
Moody's-ը 2015թ. կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի՝ 5,5%-անոց անկում, ինչը կհանգեցնի Հայաստանի տնտեսական ակտիվության թուլացմանը՝ հաշվի առնելով երկրների միջեւ ուժեղ պատմական փոխկապվածությունը:




























