Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին եւ տարբեր ոլորտներում ձեւավորված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու խնդիրները, տարածաշրջանային մարտահրավերները: