Գազի պատճառով քաղաքային տրանսպորտի երթուղու թանկացումները քննարկումներ անհիմն են: Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողներին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշել է, որ լցակայաններում վերջին ամսին գազը թանկացել է 15 դրամով, կամ առավելագունը 10%-ով:

Ընդ որում, նա հիշեցրել է, որ 2014թ. քաղաքապետարանը կազմել է քաղաքային ավտոտրանսպորտի երթուղու թանկացման վրա ազդող գործոնների ցուցակը: Գազը 9 գործոններից մեկն է, որի տեսակարար կշռը քաղաքապետարանը գնահատել է 30%: «Այսինքն մենք պետք է քննարկենք 3 դրամի թանկացո՞ւմը», - հարցրեց Պիպոյանը: Մյուս կողմից, հետաքրքրական է տրանսպորտային ընկերությունների արձագաքը, որոնք, անմիջապես օգտվելով այդ առիթից, 50 եւ նույնիսկ 100 դրամով վճարի ավելացում են պահանջում: 

Հիշեցնենք, որ լցակայաններում գազը թանկացել է դեկտեմբերի 10-ից (դոլարի նկատմամբ փոխարժեքի նվազեցումից հետո):