Դեկտեմբերին Հայաստանում կաթնամթերքի թանկացումը այնքան էլ աներկբա չէր: Այս մասին հունվարի 16-ին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Դեկտեմբերին արժույթի կտրուկ  տատանումների ժամանակ, հավելել է նա, կաթնամթերքի շուկայում առաջատար երեք ընկերություններից երկուսը բարձրացրել են գները, մեկն՝ իջեցրել: Այս պայմաններում էլ ավելի անհասկանալի է պետական մարմինների պասիվությունը, հավելել է նա:  «Պետք էր հասկանալ, թե ինչպե՞ս մեկին հաջողվեց պահպանել գները, որակի՞ հաշվին, թե՞ ոչ: Սակայն, թվում է, պետությանը դա ընդհանրապես չի հետաքրքրում», - ասել է Պիպոյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի կտրուկ անկումից հետո Հայաստանում կաթնամթերքի մեծ մասնը թանկացավ 10 – 15%-ով: