Գերմանիայի ոստիկանությունը կալանավորել է երկրում «Իսլամական պետություն» խմբավորման բջջի ենթադրյալ երկու անդամների: Կալանավորումները հաջորդել են ստուգայցերին, որոնք անց են կացվել ուրբաթ օրվա գիշերը Բեռլինում եւ մայրաքաղաքի շրջակայքում:

Կալանավորվածներից մեկը Գերմանիայի 41-ամյա բնակիչ է՝ թուրքական ծագմամբ: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա ծայրահեղական խմբավորման անդամ է, որը Սիրիայում հարձակում էր ծրագրել եւ կազմված է թուրք եւ ռուս քաղաքացիներից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Եվս մեկ հոգու կասկածում են այդ խմբի ծայրահեղականներին ֆինանսավորելու մեջ:

Կալանավորներին կասկածում են նաեւ «Իսլամական պետության»  ջիհադիստների շարքերը համալրելու համար մարտիկների ներգրավման մեջ:

Ոստիկանությունը նաեւ հստակեցրել է, որ Գերմանիայում խմբի կողմից հարձակումների նախապատրաստման մասին տվյալներ չկան: