Երեւանի խանութներում ամանորյա հանգստյան օրերին ապրանքների պիտանելիության ժամկետների խախտումների դեպքեր հազվադեպ են գրանցվել: Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողներին հայտարարել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Պետք է խոստովանել, որ անցած տարվա համեմատությամբ խախումները ավելի քիչ էին: Միայն մի դեպքում տուփի վրա արհեստականորեն երկարեցվել է պիտանելիության ժամկետը», - նշել է Պիպոյանը:

Եւս մեկ դեպք անուղղակիրոեն է վկայում խախտման մասին, սակայն բավականին ծանրակշիռ է. կոնֆետները, որոնք մեծածախ առեւտրում նախկինում վաճառվում էին միայն տուփերով, ինչ-որ տեղ վաճառվել է կշռումով: «Բանն այն է, որ տուփի վրա պիտանելիության ժամկետը նշած է, իսկ հատովի կոնֆետների դեպքում՝ բնականաբար ոչ: Կասկածներ կան, որ այս կերպ փորձել են իրացնել ժամկետն անց ապրանքներ: Սակայն առանց փորձաքննության դա ապացուցելն անհնար է», - հավելել է Պիպոյանը: