ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 478.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.34 դրամ (նվազել է 3.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 728.01 դրամ (աճել է 1.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.35 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 263.35 դրամ, ոսկին՝ 19,366.6 դրամ, պլատինը՝ 19,351.21 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 16-ին դոլարով առքուվաճառք չի կատարվել։




























