ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հունվարի 14-ին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում տեղի ունեցած միջադեպը:

«Կրակոցները, որոնք, ինչպես հաղորդվում է, արձակվել են Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դիտարկման անցկացման վայրից ոչ հեռու, կողմերի անվտանգության երաշխիքների բացահայտ խախտում են», - գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով:

Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ելնելով անվտանգության նկատառումներից, նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը: